Սատանիստները խնդրում են Օկլահոմայում կանգնեցնել սատանայի 2 մետրանոց արձանը. The National Post

10:00 • 09.01.14

ԱՄՆ-ում մի խումբ սատանիստներ ներկայացրել են 2 մ բարձրությամբ արձանի նախագիծ, որը նրանք ցանկանում են կանգնեցնել Օկլահոմա նահանգի կառավարության ու գերագույն դատարանի շենքի հարևանությամբ, որտեղ 2012թ. տեղադրվել է Աստծո 10 պատվիրանները խորհրդանշող հուշարձանը։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ The National Post-ին հղումով, սատանիստներն արդեն պաշտոնական դիմում են ներկայացրել սատանայի արձանի տեղադրման թույլտվություն ստանալու համար։

 

Ըստ արձանի հեղինակի մտահղացման՝ սատանան այծի մարմնով է, թևերով ու երկար մորուքով։ Նա նստած է գահին՝ հնգաթև աստղի ֆոնին, իսկ նրա կողքին կանգնած են ժպտացող երեխաները։