Ստավրոպոլում մեկ օրում տարբեր մեքենաների մեջ 5 դի են գտել
ՌԴ Ստավրոպոլի երկրամասում երեկ ժամը 00։30-ից 19։30-ի սահմաններում 4 մեքենաներում 5 դիակ է հայտնաբերվել։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, պարզվել է, որ զոհերից մեկը տաքսու վարորդ է։ Նրա գործընկերները պատմել են, որ երեկոյան նա պատվերի է դուրս եկել։
Երկրորդ զոհը դարձյալ վարորդ է, իսկ երրորդ տղամարդը զբաղվել է կահույքագործությամբ։ Եվս երկու դի հայտնաբերվել է Մարինսկայա շրջանում։
Այն մեքենայի մոտ, որտեղ ընկած է եղել կահույքագործի դին, աշխատել է պայթուցիկ սարք, սակայն ոչ ոք չի տուժել։ Հետո նույն մեքենայում ևս մի ռումբ է հայտնաբերվել, որը, սակայն, հաջողվել է վնասազերծել։
Սպանությունների դրդապատճառների վերաբերյալ ենթադրություններ չկան: Բոլոր սպանությունները քննվում են մեկ քրեական գործի ներքո։
Ստավրոպոլի երկրամասում պատրաստվել է 5 տղամարդկանց սպանած կասկածյալի ֆոտոռոբոտը։










