Տեխասյան ռեստորանի տերը որոշել է վաճառել այն, որպեսզի փրկի մատուցողուհուն
Ամերիկյան Տեխաս նահանգի Մոնթգոմերի քաղաքում ռեստորանի տերը՝ Մայքլ դե Բեյերը, վաճառում է իր ռեստորանը, որպեսզի վճարի ծանր հիվանդ մատուցողուհու բուժման համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով KHOU-TV-ին:
Դե Բեյերն սկսել է իր ռեստորանի վաճառքը՝ իմանալով 19-ամյա աշխատակից Բրիթթանի Մեթիսի հիվանդության մասին: Բժիշկներն աղջկա մոտ հայտնաբերել են գլխուղեղի ուռուցք: Մեթիսը ստիպված է եղել դադարեցնել բուժումը, որովհետև նրա կուտակած միջոցներն սպառվել են:
Դե Բեյերի ռեստորանը կվաճառեն աճուրդում: Հատկանշական է, որ նախնական գինը շուկայականից ցածր կլինի, իսկ հավելյալ ստացված միջոցները կօգտագործվեն աղջկա բուժման համար: Ըստ դե Բեյերի՝ վերջերս նա մերժել է գործարարի, ով ցանկանում էր բիզնեսը գնել 1.3 միլիոն դոլարով:










