Թունիսի վարչապետը հրաժարական է տվել
Թունիսի վարչապետ Ալի Լարայեդը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ Reuters-ին հղումով:
Լարայեդը հայտարարել է, որ հրաժարականի դիմումը հանձնել է նախագահին:
Քաղաքական գործիչը նշել է, որ մոտ ժամանակներս կձևավորվի Թունիսի ժամանակավոր կառավարությունը Մեհդի Ջոմաայի գլխավորությամբ:
Վարչապետի հրաժարականը 2011 թվականի հեղափոխությունից հետո սկսված զանգվածային հուզումների արդյունք էր: 2013 թվականի փետրվարին Թունիսում սպանվել էր աշխարհիկ դեմոկրատական կուսակցության ղեկավար Շուքրի Բելաիդը: Ընդդիմադիրները սպանության մեջ կասկածում էին իսլամիստներին և պահանջում Թունիսի կառավարության հրաժարականը:










