Թուրքական օդուժը ռմբակոծել է Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկիչներին

14:37 • 09.01.14

Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Սիրիայի սահմանին գտնվող «Ալ Կաիդայի» զինյալներին՝ ի պատասխան այնտեղից արձակված նռնականետային հարձակման։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը, համապատասխան հայտարարություն է տարածել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

 

Համաձայն տարածված տեղեկության՝ այսօր առավոտյան «Ալ Կաիդայի» զինյալները, որոնք տեղակայվել են թուրք-սիրիական սահմանի սիրիական հատվածում, հրթիռակոծել էին թուրքական Աքչաքալե բնակավայրը։

Ռմբակոծության հետևանքով տուժածներ չեն գրանցվել։