Սառնամանիքը ԱՄՆ-ին 5 մլրդ դոլարի վնաս է հասցրել
ԱՄՆ–ի մեծ մասում հունվարի սկզբին սկսված խիստ սառնամանիքների հասցրած վնասը գնահատվում է մոտ 5 մլրդ դոլար, այս մասին հաղորդել է Planalytics ընկերությունը, որը մասնագիտացված է եղանակի ազդեցությունը բիզնեսի վրա գնահատելու մեջ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ԱՄՆ-ի կենտրոնական և արևելյան նահանգներն անցնող օրերի ընթացքում գտնվել է Արկտիկայից եկած սառը հոսանքների ազդեցության տակ։
Սառնամանիքը վնաս է հասցրել այն տարածքներում, որտեղ բնակվում է ավելի քան 200 մլն մարդ։ Զոհվել է առնվազն 21 մարդ։
5 միլիարդանոց վնասը համեմատաբար բարձր չի համարվում։ Planalytics-ի գնահատականներով 2010թ.-ի ցրտերը երկրին 25-30 մլն դոլարի վնաս էին հասցրել։










