ԱՄՆ-ում անոմալ ցրտերը սկսել են նահանջել (լուսանկարներ)
Վերջին տարիների ամենաուժեղ սառնամանիքը, որը տարածվել էր Հյուսիսային Ամերիկայի ողջ տարածքում, սկսում է նահանջել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ԱՄՆ-ի արևմուտքում եղանակը փոքր-ինչ տաքացել է, չնայած ջերմաչափի սանդղակը շարունակում է 0-ից ցածր ցուցանիշ գրանցել։
Ցրտերի հետևանքով զոհվել է 21 մարդ, հետաձգվել է ավելի քան 11.000 ավիաչվերթ։
Էլեկտրաէներգիայի և գազի օգտագործումն ավելացել է՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի։
Համաձայն կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից կկարգավորվի։ Այս օրերին ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, այդ թվում՝ Ալաբամայում, Ջորջիայում, Արկանզասում, Միչիգանում, Մերիլենդում, Օհայոյում, Փենսիլվանիայում և Նյու Յորքում, օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի։






















