ԱՄՆ-ում անոմալ ցրտերի հետևանքով սառել է անգամ Նիագարա ջրվեժը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի տարածքում ցրտերն այնքան «հզոր» են գտնվել, որ սառեցրել են անգամ Ամերիկայի ու Կանադայի սահմանին գտնվող Նիագարա ջրվեժը՝ կանգնեցնելով դրա հոսքը։
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է Միացյալ Նահանգների սահմանից արված տպավորիչ կադրեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ջրերը սառչում դեպի ներքև գահավիժելու ժամանակ. արդյունքում գոյացել է սառած ալիքների հետաքրքիր կասկադ։
Ըստ պատմական ժամանակագրության՝ Նիագարա ջրվեժը վերջին անգամ սառել է 1912թ.։


















