ԱՄՆ-ում սահմանապահները ճամպրուկում կին են հայտնաբերել
ԱՄՆ Մաքսային և Սահմանապահ ծառայությունների աշխատակիցներն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին տապալել են սահմանն անցնելու կնոջ ուշագրավ փորձը. նա փորձել է սահմանը հատել ճամպրուկի մեջ թաքնված, հաղորդում է CNN-ը:
Աշխատակիցներն այս շաբաթ հրապարակել են լուսանկար, որտեղ երևում է ճամպրուկի մեջ թաքնված կին՝ մեքենայի ետնամասում:
Պորնկամոլ Մոլնգկոլսերմսակ անունով կինը մեղադրվել է արտաքսումից հետո երկիր մուտք գործելու համար:
Նրան հայտնաբերել են դեկտեմբերի 30-ին, երբ սահմանապահները Honda SUV-ի վարորդին զննության են ենթարկել: Երբ աշխատակիցները ստուգել են մեքենան, նրանք բացել են ճամպրուկը և գտել 48-ամյա կնոջը՝ հագուստների տակ թաքնված: Իշխանությունները չեն հրապարակել 56-ամյա տղամարդու անունը, որը վարել է ավտոմեքենան:










