14 համարի ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակումից ուղևորը սրահում վայր է ընկել, ստացել վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց

12:08 • 10.01.14

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 9-ին, ժամը 10.00-ին, թիվ 14 երթուղու «Հիգեր» մակնիշի ավտոբուսը Երևանի Աբովյան փողոցի թիվ 54 հասցեի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորը սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: 

 

Կատարվում է քննություն: