ԱՄՆ-ում իրար է բախվել մոտ 50 մեքենա

01:13 • 10.01.14

Ամերիկյան Այդահո նահանգի Մերիդիան քաղաքի մոտակայքում իրար է բախվել մոտ 50 մեքենա: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով AP-ին:


Ըստ ոստիկանության՝ առնվազն՝ 10 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի արդյունքում արգելափակվել է դաշնային ավտոմայրուղու մի մասը: Չի բացառվում, որ կան զոհեր: