Ասմա ալ Ասադն այցելել է պատերազմում զոհված զինվորների երեխաների համար նախատեսված դպրոց (լուսանկարներ)

12:05 • 10.01.14

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կինը՝ Ասմա ալ Ասադը, պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների երեխաների դպրոց է այցելել։

 

Ինչպես տեղեկացնում է սիրիական SANA գործակալությունը, ներկայում աշակերտներն առաջին կիսամյակային քննություններն են հանձնում։

 

Ասմա ալ Ասադը դպրոցականներին ուսման մեջ հաջողություն է մաղթել և ցանկացել, որ ապագայում նրանք մասնակցեն երկրի բարօրության կայացմանը։

 

Սիրիայի առաջին տիկինն ընդգծել է, որ նա, ով արյունը չի խնայել հայրենիքի համար, արժանի է պետության կողմից հարգանքի։