Ավստրալիայում ավազե քանդակների միջազգային մրցույթ է անցկացվել (լուսանկարներ)

12:08 • 10.01.14

Ավստրալիայում «Կորսված աշխարհ» անվանումով ավազե քանդակների միջազգային մրցույթ է անցկացվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Ամբողջ աշխարհից ժամանած քանդակագործներն ավազից ստեղծել են դինոզավրերի և մամոնտների, առասպելական սյուժեներ պատկերող քանդակներ։ Երկրորդ տարին անընդմեջ գլխավոր մրցանակին և 4.500 դոլարի է արժանացել տեղացի քանդակագործ Ջինո Վան Բրյուսենենը։

 

«Ավազե քանդակը մանկական զվարճանք չէ։ Դա արվեստի յուրահատուկ տեսակ է, որը, ցավոք, դեռևս պատշաճ ճանաչման չի արժանացել»,- ասել է քանդակագործը։

 

Թեև ժյուրին արդեն որոշել է հաղթողին, հանդիսատեսի համակրանքի մրցանակը կհանձնվի հունվարի 26-ին։ Մինչ այդ, ցուցադրությունը հասանելի կլինի այցելուների համար։