Չինաստանի իշխանությունները 2013թ. 182.000 պաշտոնյայի են պատժել կարգապահությունը խախտելու համար
Չինաստանի կոմունիստական կուսակցության համաձայն՝ նախորդ տարի 182 հազար չինացի պաշտոնյա կարգապահական խախտումներ է թույլ տվել, ինչը 13,3 %-ով գերազանցել է 2012 թվականի ցուցանիշը, գրում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին հաղորդվում է Չինաստանի կոմունիստական կուսակցության՝ կարգապահության վերահսկման հարցերով կենտրոնական հանձնաժողովի զեկույցում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ դեպքերի մեծ մասի հետ կապված (մոտ 150 հազար) Չինաստանի կոմկուսը սահմանափակվել է կարգապահական տույժերով: Մի քանի հազար պաշտոնյա ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Զեկույցի հեղինակներն առանձին նշում են մի շարք խոշոր պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն սկսելու մասին:










