«Դաքար-2014» ավտոարշավի ժամանակ երկու լրագրող է զոհվել. ԶԼՄ-ներ
«Դաքար-2014» ավտոարշավի ժամանակ երկու լրագրող է զոհվել, նրանց մեքենան անդունդն է ընկել։ Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ արգենտինական լրատվամիջոցներին հղումով, վթարը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։
Ավտոարշավի ժամանակ աշխատող լրագրողներն ավտոմեքենայով Կատամարկա քաղաքից ուղևորվել են Սան Միգել դե Տուկուման։ Ճանապարհին նրանց Ford Ranger ամենագնացը չի կարողացել շրջադարձ կատարել և ընկել է անդունդը։
Մահացածներն արգենտինացի լրագրողներ են։ Մեքենայում գտնվող ևս երկու մարդու հաջողվել է փրկվել։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, արգենտինական Ռոսարիո քաղաքում հունվարի 5-ին մեկնարկել է «Դաքար-2014» 35-րդ միջմայրցամաքային ավտոարշավը, որն այս տարի անցկացվում է 3 երկրների՝ Արգենտինայի, Բոլիվիայի և Չիլիի տարածքներում։










