«Դոմոդեդովո» օդանավակայանում ադրբեջանցի նախկին պաշտոնյա է ձերբակալվել

08:55 • 10.01.14

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Ռուսաստանը լքել փորձելու ժամանակ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա է ձերբակալվել, հայտնում է Взгляд-ը:

 

Պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար մսխելու համար, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված եղել: Ձերբակալությունը հնարավոր է դարձել Ռուսաստանի ՆԳՆ-ի և Ինտերպոլի համագործակցության շնորհիվ:

 

Ըստ աղբյուրի` հայրենիքում ադրբեջանցի պաշտոնյան նշված գումարը յուրացրել է խարդախ գործողությունների միջոցով 2010-ին: 2011-ին նրան հաջողվել է կեղծ փաստաթղթերով մուտք գործել Ռուսաստան:

 

Ադրբեջանցի պաշտոնյան, որի ինքնությունը պարզվել է, սակայն անունը չի նշվում, արդեն ռուսաստանյան քրեական մեկուսարանում է: