Հռոմի պապ Ֆրանցիսկոսի 14 անսպասելի լուսանկար
Օրերս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուսանկարվել է իր ուսերի վրա դրված գառան հետ, ինչը շատերին մտածելու առիթ է տվել, գրում է The Huffington Post-ը:
Նա չի ամաչում հանդիպել մարդկանց հետ և իսկապես փորձում է լինել «ժողովրդի Պապ»: The Huffington Post-ը ներկայացրել է Հռոմի պապի մի քանի լուսանկար, որոնք ոչ ոք չէր սպասի տեսնել Ֆրանցիսկոս պապից:
Մենք չէինք ակնկալում նման բան, բայց այն մտածելու առիթ տվեց:

Նա հանդիպել է ֆուտբոլի «վատ» տղա Մարիո Բալոտելիին:

Ձեռքով բարևել է՝ high-five տալով հսկայական ռետինե կարմիր ձեռքին:

Նա սիրում է գլխարկներ կրել:

Ֆրանցիսկոս պապը երթևեկում է Ford Focus-ով, այո, Ford Focus-ով:

Նա վարդագույնի սիրահար է. կատակ, դա նվեր էր:

Ինչպես արդեն նշվեց, նա սիրում է գլխարկներ, սա հրշեջի սաղավարտ է:

Նա լվացել է անգամ Հռոմում երիտասարդ կալանավորների ոտքերը և օրհնել նրանց:

Ֆրանցիսկոս պապը նաև դարձել է «selfie» (ինքնանկար) ունեցող առաջին Պապը:

Այս փոքրիկը հանում է նրա թասակը:

Նա՝ ցուրտ պայմաններում դուրսը նստած՝ հանուն մարդկանց:

Նա Սուպերմենի տպավորություն է թողնում:

Պապը նաև փորձել է ձեռքն Ուինսթոն Չերչիլի պես բարձրացնել:

Նա նաև դեմ չէ երթևեկել հասարակական տրանսպորտով:











