Գյումրիում մահացել է քրեական հեղինակություն Ասոն

13:12 • 10.01.14

Գյումրիում մահացել է «օրենքով գող» Ասոն՝ Ասատուր Մուշեղի Պետրոսյանը: Նա ծնվել է 1948 թվականին և ինչպես նշվում է ռուսական «Prime crime» կայքում՝ թագադրվել է 1972 թվականին, ապա զրկվել քրեական աշխարհում հեղինակավոր այդ տիտղոսից:

 

Ըստ գյումրեցիների՝ Ասատուրը Նորավան թաղամասի բնակիչ էր, որևէ աղմկոտ պատմության, սկանդալի, միջադեպի հետ նրա անունը չի կապվում:

 

1993 թվականին նրա ֆինանսական օժանդակությամբ Գյումրիում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը: