Գերմանացի հոգեբանը թուրք կալանավորների հետ սեռական հարաբերության դիմաց մեծ գումարներ է վճարել
Գերմանիայում մի հոգեբան բանտում գտնվող թուրք կալանավորների հետ սեռական հարաբերություն ունենալու դիմաց մեծ գումարներ է վճարել, տեղեկացնում է թուրքական Radikal թերթի կայքը։
Գերմանացի 50-ամյա հոգեբան Քերսթին Ս.-ն ազգությամբ թուրք Իբրահիմ Գ.-ի հետ հարաբերության դիմաց 32.500 եվրո է վճարել։ Այդ մեղադրանքով հոգեբանն արդեն կանգնել է դատարանի առաջ։
Մյունխենում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հոգեբանին մարմնավաճառության, սեռական բռնության և կաշառքի մեղադրանքներ են ներկայացվել։
Կինը 40-ամյա Իբրահիմ Գ.-ին և 25-ամյա Ալի Գ.-ին հարաբերության դիմաց տվել է բանտի որոշ հատվածների բանալիները, նրանց համար բջջային հեռախոսներ բերել բանտ։










