Ռուսաստանում առաջին անգամ մետրոյի երկուղի թունել կգործի
Սանկտ Պետերբուրգի մետրոյի երկուղի թունելը Ռուսաստանում կդառնա իր տեսակով առաջինը, որով գնացքը կընթանա մինչև «Հարավային», «Դունայի պողոտա» և «Փառքի պողոտա» կայաններ:
Ինչպես հաղորդում է Лента.ru-ն՝ մասնագետների կարծիքով՝ մինչ ներկա պահը մետրոյի գնացքների համար տեղադրվել են 2 առանձին թունելներ, որոնցից յուրաքանչյուրում իրականացվել է միակողմանի երթևեկություն, սակայն նոր անցման վահանակը, որը պատրաստվել է Գերմանիայում, թույլ կտա 2 ուղղությունների համար կառուցել մեկ թունել: Դա զգալիորեն կարագացնի շինարարության ընթացքը, այն ավելի վստահելի և դիմացկուն կդարձնի:
Երեք նոր կայարանները՝ «Հարավային»-ը, «Դունայի պողոտա»-ն և «Փառքի պողոտա»-ն նախատեսվում է բացել 2018թ.-ին:










