Ստամբուլի 194 տարվա հայկական դպրոցում հրդեհի վտանգի պատճառով տարհանել են աշակերտներին (լուսանկարներ, տեսանյութ)

11:25 • 24.01.14

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, բռնկվել է 194 տարվա պատմություն ունեցող հայկական նախակրթարանին կից տունը, ինչն աշակերտների շրջանում վախի և խուճապի պատճառ է դարձել։

 

Ինչպես տեղեկացնում է Mynet Haber-ը, ուսուցիչները փորձել են դիմակայել կրակին։ Ավելի ուշ աշակերտները տարհանվել են։

 
Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումն ու մարել այն։