Ադրբեջանցի օլիգարխը լքում է Ուկրաինան

13:00 • 24.01.14

Ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայլովը վաճառքի է հանել Օդեսայում իրեն պատկանող հայտնի շուկան, տեղեկացնում է Haqqin.az-ը։

 

Այդ մասին հաղորդել է Օդեսայում բնակվող ադրբեջանցի ձեռնարկատեր Գուրբան Մուսաևը։ Նրա խոսքով՝ Թելման Իսմայլովին են պատկանում Օդեսայի ամենամեծ տոնավաճառը, որտեղ ավելի քան 2000 առևտրի կետ է գործում։

«Երեք օր առաջ խոսակցություններ կային, որ շուկան վաճառքի է հանվել։ Շուկայի հիմնական հսկիչներից ազգությամբ հրեա Էլիզարը հաղորդել է, որ այդ մասին հրահանգը տվել է հենց Թելման Իսմայլովը»,-ասել է նա։

 

Մուսաևը պնդում է, որ շուկան վաճառքի հանելու որոշումը պայմանավորված է Ուկրաինայի անկայուն վիճակով։


«Բացի այդ, Իսմայիլովը ջերմ հարաբերություններ ունի Ուկրաինայի իշխող վերնախավի հետ։ Այդ պատճառով էլ նա որոշել է վաճառել բիզնեսը»,-ասել է նա։