100-ից ավելի ռեստորանային հաշիվ չվճարած բելգիացուն սպանված են գտել. Independent
Բելգիայի Գենտ քաղաքում սպանված են գտել տեղի բնակչին, որը հայտնի էր ռեստորաններում հաշիվ չվճարելու իր հոբիով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
Թերթի տեղեկություններով՝ 35-ամյա Տիտ Քլարիսին, որը չի վճարել 100-ից ավելի հաշիվ ռեստորաններում, մահացած են գտել իր բնակարանում:
Տեղական թերթերը հաղորդում են, որ բելգիացին, որն իսկական աղետ էր դարձել ռեստորանների սեփականատերերի համար, մահացել է դանակի հարվածներից, սակայն ոստիկանությունը չի հաստատում այդ տեղեկությունը և չի մեկնաբանում հանցագործության դրդապատճառները:
Ավելի վաղ Տիտ Քլարիսը դատապարտվել էր 6-ամսյա ազատազրկման և €1650-ի տուգանքի՝ ռեստորաններում հաշիվը չփակելու համար:










