Ֆրանսիայի նախագահի այցից ժամեր առաջ պայթյուն է տեղի ունեցել Հռոմի ֆրանսիական եկեղեցու մոտ
Հռոմի կենտրոնում՝ ֆրանսիական եկեղեցու մոտ, փոքր պայթուցիկ սարք է գործի դրվել, ինչի հետևանքով կան միայն նյութական վնասներ, հայտնում է France Presse-ը:
Դա տեղի է ունեցել Վատիկան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցից ժամեր առաջ: Այն, որ պայթյունը կարող է կապ ունենալ այցի հետ, նշվել է Վատիկանում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարության մեջ:
Իտալացի իրավապահները մանրամասնել են, որ պայթյունից վնասվել են մոտակա մի քանի մեքենաներ, կոտրվել հարակից շինության ապակիները: Ռումբն ինքնաշեն է եղել:
Այսօր երեկոյան ծրագրված է Հռոմի պապի և նախագահ Օլանդի առաջին հանդիպումը:










