Կահիրեում պայթյունին հաջորդել են ևս 2-ը, մեկը` բուրգերի մոտ
Կահիրեում տեղի ունեցած և 4 մարդու կյանք խլած պայթյունին հաջորդել են ևս 2-ը։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մի պայթյունը տեղի է ունեցել առաջինից 3 ժամ հետո Դոկի թաղամասում` մետրոյի կայարանի մոտ: Տարբեր տվյալներով` կա մեկ զոհ, 17 վիրավոր:
Russia Today-ը հայտնում է ոստիկանության բաժնի մոտ մեկ այլ պայթյունի և կրակահերթերի մասին՝ չնայած իշխանությունները հայտնել էին առաջին պայթյունից հետո անվտանգության խստացված միջոցառումների մասին:
Միևնույն ժամանակ նոր մանրամասներ են հայտնի դարձել առաջին պայթյունից, որը տեղի էր ունեցել ոստիկանության կենտրոնական բաժնի մոտ` կառույցից 5 մ հեռու: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ մեքենայով: Դրա հետևանքով փլվել են ոստիկանության 4 հարկերը:
Ահաբեկչական հարձակումների հետ իր առնչությունը հերքել է «Մուսուլման եղբայրներ» շարժումը, որն այդ երկրի նախկին իշխանությունն է ներկայացնում:
Russia Today-ը հայտնում է, որ երրորդ պայթյունը տեղի է ունեցել բուրգերի մերձակա ոստիկանատան մոտ և դրա հետևանքով կա 5 զոհ:










