«Դադարե՛ք ստել». սիրիացի հաքերները կոտրել են CNN-ի հաշիվները Twtter և Facebook սոցկայքերում

09:43 • 24.01.14

«Սիրիական էլեկտրոնային բանակ» խմբավորման հաքերները կոտրել են CNN հեռուստաալիքի հաշիվները Twitter և Facebook սոցկայքերում, հայտնում է Взгляд-ը:

 

««Սիրիական էլեկտրոնային բանակը» եղել է այստեղ: Դադարե՛ք ստել: Ձեր բոլոր ռեպորտաժներիը կեղծիք են»,- ասվում է հաղորդագրություններից մեկում:

 

Ինչպես պարզաբանել են CNN-ի ներկայացուցիչները, նման կոչերը հեռուստաալիքի պաշտոնական հաշիվներում մնացել են մի քանի րոպե և արագ հեռացվել: