ԵՄ-ն Ուկրաինա է ուղարկում Էշթոնին և Ֆյուլեին

10:00 • 24.01.14

Եվրոպական միությունը խոստանում է աջակցել Ուկրաինայի իշխանության և ընդդիմության միջև երկխոսությանը: Այդ առաքելությամբ Կիև կմեկնեն ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, հայտնում է Обозреватель-ը:

 

Ինչպես հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվյե Բային՝ տեղեկացնելով ԶԼՄ-ներին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հեռախոսազրույցի մասին, Ֆյուլեն Կիևում կլինի արդեն այսօր, իսկ Էշթոնը` հաջորդ շաբաթ: