Օլանդն ու «առաջին տիկինը» մտածում են՝ ինչպես հարթել դավաճանության հետ կապված իրավիճակը

10:25 • 24.01.14

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և նրա քաղաքացիական կին Վալերի Տրիերվեյլերը մտածում են նախագահի և մեկ այլ կնոջ միջև սիրային կապի մասին հաղորդագրությունից հետո ստեղծված իրավիճակի «հրապարակային հարթեցման» մասին, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Figaro թերթին, որն էլ վկայակոչում է «առաջին տիկնոջ» փաստաբան Ֆրեդերիկ Ժիֆարին:

 

Ֆրանսիական Closer-ն հունվարի 10-ին հրապարակել էր լուսանկարներով նյութ, որոնք ցույց էին տալիս նրա գաղտնի սիրային կապը դերասանուհի Ժյուլի Գայեի հետ:

 

«Նախագահն ու իմ հաճախորդուհին դրա շուրջ մտածում են: Որոշումն իրենցն է»,- հայտնել է փաստաբանը:

 

«Նրանք իսկապես ցանկանում են, որպեսզի իրավիճակը հարթվի, և «առաջին տիկինը» կարողանա դուրս գալ դրանից առավելագույն արժանապատվությամբ»,- նշել է Տրիերվեյլերի ներկայացուցիչը: