Ղազախստանում հարսի բարեկամները դատի են տվել հարսանիքից փախած փեսացուին

00:28 • 24.01.14

Ղազախստանի Ակտոբե քաղաքում հարսնացուի բարեկամները դատի են տվել փեսացուին, ով հրաժարվել է ամուսնանալ իրենց աղջկա հետ: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ նրանք տղամարդուց պահանջում են 2 միլիոն տենգեի չափով բարոյական վնասի փոխհատուցում:


Ըստ պարբերականի տվյալների՝ երբ աղջիկը հղիացել է, տղամարդը որոշել է ամուսնանալ նրա հետ: Աղջկա ծնողները հարսանիք են կազմակերպել՝ հրավիրելով ավելի քան հարյուր հյուրի, սակայն երիտասարդը փոշմանել է: