Ուկրաինայում առաջարկվել է Սերգեյ Նիկոյանին հետմահու պատվավոր կոչում շնորհել
Ուկրաինայի Լվով քաղաքում առաջարկել են Կիևի բախումների ժամանակ մահացած ընդդիմության ակտիվիստներին հետմահու «Լվովի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել: Այդ նախաձեռնությամբ Լվովի քաղաքային խորհրդում հանդես են եկել «Ազատություն» կուսակցության պատգամավորները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով УНН-ին:
Կոչումները նրանք ցանկանում են շնորհել հինգ մահացածներին՝ Սերգեյ Նիկոյանին, Միխայիլ Ժիզնևսկուն, Յուրի Վերբիցկուն և «ես երկու՝ այս պահին անհայտ հերոսների»: Բացի այդ, պատգամավորները որոշել են, որ մահացածների ընտանիքներին պետք է հատկացվի 50 հազար գրիվենի նյութական օգնություն:
«Քաղաքի համայնքը միաձայն է մահացած հերոսների հիշատակն ըստ արժանվույն հարգելու և նրանց ընտանիքներին աջակցելու ձգտման հարցում»,- հայտարարել է խմբակցության անդամ Լյուբոմիր Մելնիչուկը:










