Կառլ Լագերֆելդը քննադատել է Օլանդին` «Տրիերվեյլերի հետ այդպես վարվելու համար»

10:37 • 24.01.14

Chanel նորաձևության տան ղեկավար Կառլ Լագերֆելդն աջակցել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կնոջը, ում հետ, իր կարծիքով, նախագահը դաժան է վարվել, գրում է buro247.ru-ն:

 

Լագերֆելդն առաջին անգամ չէ, որ քննադատում է Ֆրանսիայի նախագահին. եթե նախորդ տարի դիզայները նրան անվանել էր «իմբեցիլ», մարդ, ով «ատում է հարուստներին», ապա այս տարի կտրուկ արտահայտվելու պատճառ է դարձել Օլանդի սիրավեպը դերասանուհի Ժյուլի Գայեի հետ:

 

Նախագահի քաղաքացիական կինը ինը տարի եղել է լրագրողուհի Վալերի Տրիերվեյլերը, ով, իմանալով դավաճանության մասին, նախորդ շաբաթ հայտնվել էր հիվանդանոցում և ստիպված եղել բուժման կուրս անցնել:

 

Լագերֆելդը չէր կարող անտարբեր մնալ: «Եթե խոսել կանանց հանդեպ դաժանությունից, ապա ես կտրականապես դեմ եմ նրան, ինչ արվեց Վալերի Տրիերվեյլերի հետ»,- ասել է դիզայները Accosiated Press գործակալությանը: