Ուժեղ պայթյուն Կահիրեի կենտրոնում. կան զոհեր (լուսանկար)
Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնում` Անվտանգության վարչության մոտ, ուժեղ պայթյուն է որոտացել, հայտնում է Al Arabiya-ն:
Պայթեցվել է մեքենա: Ականատեսների վկայությամբ` երկնքում ծխի քուլաներ են նկատելի:
Russia Today-ը հայտնում է, որ կան զոհեր, նախնական տվյալներով` 3 հոգի: Կա 47 վիրավոր:
Associated Press-ը հայտնում է, որ պայթյունից հետո կրակահերթեր են լսվել, մեծ թվով շտապօգնության մեքենաներ են շտապում դեպքի վայր:














