Ուկրաինացի 2 ընդդիմադիրներ կարող են Ռուսաստանում «պերսոնա նոն գրատա» հայտարարվել
Ռուս օրենսդիրները դժգոհ են ուկրաինացի 2 ընդդիմադիրներ՝ «Բատկիվշչինա» և «Ազատություն» խմբակցությունների ղեկավարներ Արսենի Յացենյուկի ու Օլեգ Տյագնիբոկի հակառուսական հռետորաբանությունից, որոնք նրանք հնչեցնում են Կիևի կենտրոնում ընթացող ցույցերի ժամանակ։
Ինչպես հայտնում է izvestia.ru կայքը, Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Յան Զելինսկին դիմել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ նշված ուկրաինացիներին «պերսոնա նոն գրատա» ճանաչելու խնդրանքով։
Հիշեցնենք, որ Կիևում շարունակվում են հակակառավարական ցույցերն ու անկարգությունները, որոնք սկսվել են, երբ Ուկրաինան պաշտոնապես հայտարարեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու ու Մաքսային Միությանը միանալու որոշման մասին։
Աղբյուրը հավելում է, որ որոշ ակտիվիստների մահվան պատճառ դարձած ցույցերի ժամանակ ընդդիմադիր գործիչները հնչեցնում են հակակառավարական ու հակառուսական կոչեր։










