Ոստիկաններն արմավիրցի երիտասարդից դեղնականաչավուն կանեփանման զանգված են առգրավել
Հունվարի 23-ին նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները 1974 թ. ծնված Գևորգ Մ.-ի մետաղյա ցանցերով կառուցված շինության տարածքի զննությամբ, ստվարաթղթի շերտի և մետաղացանցի արանքից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային պարկով երկու փաթեթ, որոնց մեջ եղել է մոտ 71,5 գ և 14,6 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման չորացված մանրացված զանգվածներ:
Ըստ Գևորգ Մ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն, որը հավաքել է Արմավիր քաղաքին հարակից դաշտերից, վայրի աճած կանեփի բույսերից` իր օգտագործման համար:
Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։










