Դավոսում կայացել է Ալիև-Ռոհանի հանդիպումը

10:10 • 24.01.14

Դավոսում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը, տեղեկացնում է haqqin.az-ը։

 

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ Ադրբեջանին և Իրանին միավորում են ընդհանուր պատմամշակութային արմատները, իսկ այժմ առկա են լայն հնարավորություններ բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար։

 

Կողմերը հույս են հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և այլ ոլորտներում կշարունակեն զարգանալ նաև հետագայում։

 

Նախագահները նշել են, որ պետք է ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների խորացման և տարածաշրջանային համագործակցության համար։