Սիրիայում ևս մի ադրբեջանցի է սպանվել

12:59 • 24.01.14

Սիրիայում ադրբեջանցի մոջահեդ է սպանվել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Ինչպես հայտնի է դարձել, մի քանի օր առաջ Սիրիայի կառավարական զորքերի կողմից սպանվել է ադրբեջանցի մոջահեդ՝ «Աբու Սանան» անունով։
 

Նա կռվել է «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման շարքերում՝ ընդդեմ նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության։ Նրա ազգանունը չի նշվում, սակայն հաղորդվում է, որ անունը Վյուսալ է եղել։ Տարածվել է նաև նրա լուսանկարը։

 

Նշենք, որ Սիրիայում իրավիճակը սրվելուց հետո բազմաթիվ ադրբեջանցիներ են մեկնել և մասնակցել մարտերին։ Պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի մոջահեդ։