Ի նշան Կիևի դեպքերի դեմ բողոքի՝ Լյուքսեմբուրգում Ուկրաինայի հյուպատոսը հրաժարական է տվել

13:49 • 24.01.14

Լյուքսեմբուրգում Ուկրաինայի երկար տարիների պատվավոր հյուպատոս Կլոդ Ռադուն հրաժարական է տվել:


Նա հայտարարել է, որ բողոքում է ուկրաինական իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականության դեմ, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով DW-ին, որն էլ իր հերթին հղում է անում լյուքսեմբուրգյան wort.lu ինտերնետային պորտալին:

 

«Երբ դիպուկահարները ցուցարարների որս են կազմակերպում, երբ մարդկանց սպանում են իրենց կարծիքն արտահայտելու համար, դա դիկտատուրա է»,- հայտարարել է Ռադուն:

 

Նա Լյուքսեմբուրգում Ուկրաինայի պատվավոր հյուպատոսն է եղել 1995 թվականից սկսած:

 

Հինգշաբթի՝ հունվարի 23-ին, դիվանագետը հայտնել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարին և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը, որ լքում է պաշտոնը:

 

Բացատրելով իր քայլը՝ Ռադուն խստորեն քննադատել է կառավարության վարած քաղաքականությունը՝ այն անվանելով ռեպրեսիվ: