Յանուկովիչը Մերկելի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները

12:24 • 24.01.14

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Интерфакс-ը` վկայակոչելով Ուկրաինայի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

 

Նրանք քննարկել են Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ լուծման հարցը:


Նշենք, որ Կիևում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կիևի ցուցարարները, մասնավորապես «Ընդհանուր գործ» քաղաքացիական շարժման ակտիվիստները, գրավել են Մայդանից 100 մ հեռավորության վրա գտնվող Ագրարային քաղաքականության նախարարության շենքը։