Zuhair Murad-ը Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր նոր հավաքածուն (լուսանկարներ)

12:12 • 24.01.14

Փարիզում ընթացող բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում «ոճային» հասարակությանն իր նոր հավաքածուն է ներկայացրել լիբանանյան մեկ այլ հեղինակավոր նորաձևության տուն՝ Zuhair Murad-ը։

 

Ինչպես նշում է Tatler-ը, հանդիսատեսը ZM-ի վառ ու գունեղ հավաքածուն ընդունել է հիացական արձագանքներով ու բուռն ծափահարություններով։

 

Դիզայներ Զուհաիր Մուրադը ներկայացրել է խոր լանջաբացվածքով գեղեցիկ հագուստներ՝ կարված կիսաթափանցիկ գործվածքներից։ Դրանք ունեն համարձակ ձևվածք ու առատորեն զարդարված են ասեղնագործություններով։