«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի 20 լրագրող դատարանի առջև կկանգնի Եգիպտոսում
Քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի 20 լրագրող Եգիպտոսում դատարանի առջև կկանգնի ահաբեկչական խմբավորումներին անդամակցության, ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու և ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող կեղծ տեղեկությունների տարածման մեղադրանքով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Associated Press-ին հղումով:
Պարբերականը մեջբերում է դատախազության հայտարարությունը, որում նշվում է, որ մեղադրյալների շարքում է նաև Նիդերլանդների քաղաքացի, երկու բրիտանացիներ և մեկ ավստրալացի: Պետական մեղադրանքի համաձայն՝ նրանք բոլորն աջակցել են «ահաբեկչական կազմակերպությանը»՝ կեղծ տեղեկություններ տարածելով:










