Ջասթին Բիբերին կարող են արտաքսել ԱՄՆ–ից

21:27 • 29.01.14

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերին արտաքսել պահանջող խնդրագիրը չորեքշաբթի օրը Սպիտակ տան կայքում հավաքել է ավելի քան 100.000 ստորագրություն, ուստի կդրվի ԱՄՆ ադմինիստրացիայի քննարկմանը: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Ստորագրությունների հավաքը հունվարի 23-ին սկսվել էր Սպիտակ տան խնդրագիրների We, The People բաժնում:


Նույն օրը Մայամի Բիչի ոստիկանները ձերբակալել էին Բիբերին՝ խմած վիճակում մեքենաների մրցավազք կազմակերպելու համար:


Վերջին ամիսներին Բիբերը պարբերաբար ստիպված է շփվել ոստիկանության հետ: Հունվարի 20-ին տեղեկություններ էին հայտնվել, որ իրավապահ մարմինները երգչի՝ Լոս Անջելեսի տանը հայտնաբերել են թմրանյութեր, սակայն չեն կարողացել խուզարկության արդյունքում ձերբակալել նրան, որովհետև լիազորված չեն եղել: