Բրիտանացին փորձել է գայթակղել կովին, սակայն «մերժվելով»՝ նման փորձ է կատարել ոչխարի հանդեպ
Մեծ Բրիտանիայում դատավորը կշտամբել է նիստի ատենակալներին, քանի որ անվայելուչ պահվածքի գործով լսումների ժամանակ նրանք ծիծաղել են, որ մեղադրյալին չի հաջողվել գայթակղել կովին և սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Ըստ 61-ամյա Փոլ Լովելլայի՝ նա փորձել է գայթակղել կովին, ինչին ականատես է եղել զույգը, որը պիկնիկ էր կազմակերպել տեղանքում: Ականատեսները նկատել են, որ տղամարդը մերկացել է գոտկատեղից ներքև և պառկել գետնին՝ սպասելով կովին: Երբ կովը մերժել է նրան, նա փորձել է սիրով զբաղվել ոչխարի հետ:
Լովելլան սկզբում մեղադրվել է հասարակական վայրում մերկանալու համար, սակայն մեղադրանքը հանել են ապացույցների բացակայության պատճառով: Դրանից հետո նրան մեղադրանք է ներկայացվել անվայելուչ պահվածքի համար: Լովելլն ազատ է արձակվել գրավի դիմաց:










