Էրդողանը «կրկնօրինակում» է 2PAC-ին. Թուրքիայի վարչապետը ներկայացել է 3 մետրանոց հոլոգրամի տեսքով
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ցանկանալով նորարարական տեխնոլոգիաներին համընթաց քայլել, այս շաբաթ Իզմիրում կայացած կուսակցական հավաքի մասնակիցներին դիմել է 10 մետրանոց եռաչափ պատկերի տեսքով։
Ինչպես նշում է Daily Mail-ը, դեպի Իզմիր ճանպարհորդությունը շատ երկար կլիներ, ուստի Էրդողանն իր ելույթը ձայնագրել է նախապես, այնուհետ այն համադրվել է հսկայական հոլոգրամի հետ։
Բրիտանական պարբերականը նկատում է, որ դիմելով նորարարական տեխնոլոգիաների օգնությանը՝ Էրդողանը կրկնօրինակում է հանրահայտ ռեփեր 2PAC-ին, ով իր մահից տարիներ անց «կարողացավ» նույն հոլոգրամի միջոցով կրկին հայտնվել բեմում։










