Ֆրիսկեն կարող է բուժվել ղազախ բժիշկների մոտ
Ճանաչված ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը դստեր մոտ ախտորոշոված գլխուղեղի քաղցկեղի բուժման համար դիմել է ղազախ մասնագետներին, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Ղազախական ազգային բժշկական հոլդինգի նախագահ Ալիբեկ Կենետին։
«Մենք ստեղծել ենք գլխուղեղի ուսումնասիրման բաժին, ու Ֆրիսկեի բարեկամները կապվել են մեզ հետ՝ ցանկանալով քննարկել այդ հիվանդության բուժման համար մեր մշակած տեխնոլոգիաները։ Ես այսօր զրուցել եմ Ֆրիսկեի հոր հետ, բայց դեռևս պարզ չէ՝ բուժումը մեզ մոտ տեղի կունենա, թե ոչ։ Սակայն, եթե նրանք կարողանան Ֆրիսկեին մեզ մոտ տեղափոխել, մենք գործի կանցնենք»,-ասել է Կենետը։
Նա վստահ է, որ միայն ղազախ բժիշկներն են ի վիճակի օգնել երգչուհուն։










