Ժաննա Ֆրիսկեի հայրը հերքում է, որ փորձել է դիմել ղազախ բժիշների օգնությանը
Ռուս հանրահայտ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունն այն մասին, որ ինքը Ֆրիսկեի բուժման համար իբրև թե դիմել է ղազախ բժիշկների օգնությանը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:
Ավելի վաղ Աստանայում նախագահին կից կենտրոնական կոմունիկացիաների ծառայության կողմից անցկացվող քննարկումների ժամանակ Ղազախստանի National Medical Holding-ի տնօրեն Կեննետ Ալիբեկը նշել էր, որ Ժաննա Ֆրիսկեի հարազատներն իրենց հետ քննարկել են վերջինիս բուժման հնարավոր տարբերակները:










