Սկարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ գովազդային տեսահոլովակը հայտնվել է 2 սկանդալների կենտրոնում (տեսանյութ)
SodaStream զովացուցիչ ըմպելիքների՝ տնային պայմաններում պատրաստելու համար նախատեսված սարքավորման գովազդային տեսանյութը, որի գլխավոր գործող հերոսուհին դարձել է ամերիկացի դերասանուհի Սկարլեթ Յոհանսոնը, հայտնվել է երկու սկանդալների էպիկենտրոնում՝ բիզնես և քաղաքական ոլորտներում:
Ինչպես գրում է Корреспондент.net-ը՝ տեսահոլովակում դերասանուհին նախ՝ ցույց է տալիս, թե ինչպես է պետք պատրաստել Soda Stream-ի գազավորված ըմպելիքը, ապա հանելով խալաթը, որի տակից սև զգեստ է կրում, սկսում է խմել պատրաստված հյութը:
Թողարկվելուց հետո տեսանյութը երկու սկանդալ է առաջացրել, որոնցից մեկը՝ Յոհանսոնի կողմից արտասանած ֆինանսական բնույթի Sorry, Coke and Pepsi արտահայտության պատճառով: Այն կտրվել է տեսանյութից, սակայն Soda Stream-ի կողմից համացանցում տեղադրվել է ամբողջական տարբերակը:
Երկրորդ սկանդալը վերաբերում է բրենդի ծագմանը, որի դեմքը դարձել է Սկարլեթ Յոհանսոնը: Soda Stream-ը իսրայելական ընկերություն է, որն արտադրվում է Հորդանանի արևմտյան ափին, որը վիճահարույց տարածք է համարվում: Քաղաքական ակտիվիստները, որոնք աջակցում են պաղեստինյան կողմին, քննադատել են հոլիվուդյան աստղին այս գովազդային պայմանագրի համար:
Հոլիվուդյան դերասանուհին քննադատության է արժանացել նաև Oxfam բարեգործական միավորման կողմից, որն իր առջև նպատակ է դրել պայքարել աղքատության և քաղցի դեմ, և որի դեսպանը 2005-ից հանդիսանում է Յոհանսոնը:










