Լեոնարդո Դի Կապրիոյի եղբորը ձերբակալել են թմրանյութեր պահելու կասկածանքով

23:39 • 29.01.14

Հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոյի եղբայրը ձերբակալվել է Տեխասում՝ թմրանյութեր պահելու և գողություն իրականացնելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ЕвроСМИ-ին:

 Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել է նրա քաղաքացիական կնոջը՝ Չերիտր Մուրին, ով նույնպես մեղադրվում է թմրանյութեր պահելու, գողություն իրականացնելու, ինչպես նաև՝ դստեր հանդեպ ծնողական պարտականությունները չկատարելու մեջ:

 

Չերիտր Մուրի վեցամյա աղջիկը որոշ ժամանակ բացակայել է դասերից, սակայն ծնողների ձերբակալման ժամանակ երեխային չեն գտել:

 Քննիչները դիմել են Դի Կապրիոյին, ով նշել է, որ վերջին շրջանում չի շփվել նրանց հետ և չգիտի, թե որտեղ կարող է լինել նրանց դուստրը: