ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ

18:00 • 29.01.14

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Հավանայում լեգենդար կուբացի հեղափոխական Ֆիդել Կաստրոյի հետ քննարկել է միջազգային քաղաքականությունից տարբեր հարցեր, այդ թվում՝ սիրիական հակամարտությունը և կլիմայի գլոբալ փոփոխությունները, գրում է Russia Today-ը։

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպումը տևել է մոտ 55 րոպե։ Այդ ժամանակահատվածում նրանք հասցրել են քննարկել Կենտրոնաֆրիկյան Հանրապետության, Հարավային Սուդանի, Սիրիայի և Կոնգոյի Ժողովրդավարական Հանարապետության խնդիրները։

 

Բան Կի Մունը չի քննարկել մարդու իրավունքների հարցերը, այսինքն՝ չի հետաքրքրվել կուբացի քաղաքական այլախոհների ճակատագրով, նշել է ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ֆարհան Հակը։

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել կուբացի բժիշկների աշխատանքը, որոնց երկիրն ուղարկում է աշխարհի տարբեր կետեր, որտեղ անհրաժեշտ է բժշկական օգնություն։ Օրինակ՝ նրանք կարողացել են կանխել խոլերայի համաճարակը Հայիթիում։