Պոլսահայ մտավորականը 5 օրով ազատ կարձակվի բանտից

18:06 • 29.01.14

Պոլսահայ գրող, լրագրող Սևան Նիշանյանը կիրակի 5 օրով ազատ կարձակվի բանտից։ Այդ մասին հաղորդագրություն է տեղադրվել Facebook-ի նրա էջում։

 

«Բաց բանտի առավելությունը դա է։ Դրանից հետո ամեն 3 ամիսը մեկ, 3-4 օրով նա կկարողանա արձակուրդն օգտագործել։ Հավանաբար՝ պատմելու շատ բան կունենա»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանն ազատազրկման էր դատապարտվել իր հողամասում ապօրինի շինություն կառուցելու մեղադրանքով։ Սակայն ավելի վաղ նրա դեմ գործեր էին հարուցվել տարբեր մեղադրանքներով, այդ թվում՝ Մուհամմեդ մարգարեին ծաղրելու համար։