Նորվեգացի նախկին նախարարն առաջարկել է Սնոուդենին արժանացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի

16:29 • 29.01.14

Նորվեգիայի կառավարության նախկին նախարարը նամակով դիմել է Նոբելյան հանձնաժողով, որտեղ առաջարկում է ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսման ծրագրերի մասին տեղեկություններ տրամադրած Էդվարդ Սնոուդենին արժանացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի, գրում է ria.ru-ն՝ հղում անելով France-Presse-ին:

 

«Նա իր ներդրումն է ունեցել որոշ պետությունների կողմից այլ պետությունների ու քաղաքացիների լրտեսելու ծրագրերի մասշտաբների բացահայտման մեջ»,- իր որոշումը բացատրել է բնապահպանության հարցերով նախկին նախարար Բորդ Վեգար Սոլյելը:

 

Ավելի վաղ համանման ուղերձով Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողով է դիմել շվեդ պրոֆեսոր Ստեֆանա Սվալֆորսան: